Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին գազատար ավտոցիստեռնը կողաշրջվել է․ վարորդը մահացել է

Աննա Կոստանյան 21.12.2023 - 14:02
21.12.2023 - 14:02 դիտում

Դեկտեմբերի 21-ին` ժամը 07:36-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բենզատար ավտոցիստեռնը կողաշրջվել է, կա տուժած. ճանապարհը երկկողմանի փակ է։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «MAN» մակնիշի գազատար ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1963 թ․) կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը. վարորդը մահացել է։

Փրկարարները սահմանազատել են ճանապարհը և Ալավերդու ՃՇՇ աշխատակիցների հետ մեքենան հեռացրել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ