ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 619 դեպք, որից 162-ը՝ արտակարգ

Աննա Կոստանյան 13.06.2022 - 12:51
13.06.2022 - 12:51 դիտում

Հունիսի 6-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 162-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 98 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 203 կենցաղային կանչ. տուժել է 86 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 51 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ