«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակին է արժանացել Շիրակի մարզպետարանի Ախուրյանի բժշկական կենտրոնը. մրցանակը կենտրոնի տնօրենին հանձնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը

Աննա Կոստանյան 27.10.2022 - 13:03
27.10.2022 - 13:03 դիտում

Օրերս «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությունը, որի անվանակարգերում ներկայացված են եղել Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում առաջնագծում և թիկունքում զինվորի և քաղաքացիական անձանց կյանքերի համար պայքարած, ինչպես նաև քովիդ-19-ի բուժման գործին լծված բժիշկները և բժշկական կենտրոնները:

Մարզային բժշկական կենտրոնների մեջ առաջատարների շարքերում է եղել և «Առողջապահության ոլորտի մարզային վստահելի կազմակերպիչ» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակին է արժանացել Շիրակի մարզպետարանի Ախուրյանի բժշկական կենտրոնը։ Մրցանակը կենտրոնի տնօրենին հանձնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Շատ ուրախ եմ այս մրցանակը հանձնելու համար։ Բժիշկ լինելն ինձ համար մասնագիտություն չէ լոկ, այլ՝ առաքելություն։ Ես լիահույս եմ, որ մեր հասարակության մեջ դուք իրական ակնածանքի պակաս չեք զգալու և երախտիքի խոսքեր միշտ լսելու եք։ Շնորհակալ ենք բուժաշխատողներին անձնվեր աշխատանքի համար։ Մեր պետականության առջև վերջին տարիներին ծառացած մարտահրավերների ժամանակ՝ պատերազմական շրջան, քովիդի դեմ պայքար, բժիշկները փորձությունները պատվախնդրորեն են հաղթահարել։ Հաջողություններ եմ մաղթում բոլորին այս դժվար ու պատվաբեր աշխատանքում»,- նշել է մարզպետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ