Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով ԲԿ տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել բուժհաստատությունից

Աննա Կոստանյան 5.04.2023 - 12:54
5.04.2023 - 12:54 դիտում
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից:
Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ