Ադրբեջանում սպա է ինքնասպան եղել

Աստղիկ Խաչատրյան 20.03.2024 - 23:45
20.03.2024 - 23:45 դիտում
Ադրբեջանցի սպա Շահրիյար Մուսաևը կրակել է ինքն իրեն. Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ֆիզլինսկու զինվորական դատախազությանը։

«Ֆիզուլիի շրջանի զինվորական դատախազությունը հաղորդագրություն է ստացել, որ ՊՆ N-րդ զորամասի սպա Մուսաև Շահրիյար Նիզամի օղլուն ինքնասպան է իրեն ամրակցված հրազենի գործադրմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դատախազները զննել են զինծառայողի դին, դեպքի վայրը և որպես ապացույց առգրավել գործի համար նշանակություն ունեցող իրեր։ Հարցաքննվել են վկաները, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Կատարվում է հետաքննություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ