Ադրբեջանում Իրանի դեսպանության 4 աշխատակիցներ «անցանկալի անձ» են ճանաչվել

Աննա Կոստանյան 6.04.2023 - 17:52
6.04.2023 - 17:52 դիտում

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Նրան տեղեկացրել են, որ Բաքվում Իրանի դեսպանության 4 աշխատակիցներ «անցանկալի անձ» են ճանաչվել, պահանջ է ներկայացվել, որ վերջիններս 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նման որոշում է կայացվել դեսպանատան աշխատակիցների գործունեության պատճառով, որն «անհամատեղելի է դիվանագիտական կարգավիճակի հետ և հակասում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»:

Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է արտահայտվել իբրև թե Թեհրանի կողմից «Ադրբեջանի նկատմամբ սադրիչ գործողությունների կապակցությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ