Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 29.11.2023 - 20:49
29.11.2023 - 20:49 դիտում

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդմամբ՝ ցնցումները զգացվել են նաև Եվլախ ու Գյանջա (Գանձակ) քաղաքներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ