Ադրբեջանն օկուպացված Արցախում ակшնազերծման համար օգտագործում է առնետներ

Աննա Կոստանյան 28.11.2023 - 17:03
28.11.2023 - 17:03 դիտում

Ադրբեջանն ականազերծման գործընթացում ներգրավել է առնետների, որոնք արդեն համապատասխան տարածքներում են։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։

Վերջինս մանրամասնել է, որ կրծողներն օգտագործվում են օկուպացված Արցախի Հանրապետության Ակնայի շրջանում ականների որոնման համար:

«Եթե առնետներին համեմատենք ական հայտնաբերող շների հետ, ապա նրանք առավելություններ ունեն: Նրանց, ի տարբերություն շների, ավելի քիչ ժամանակ է պետք ականներ գտնելու համար, և այս աշխատանքն արդյունավետ է», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ