Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 8 աճյուն

Աննա Կոստանյան 12.06.2021 - 17:46
12.06.2021 - 17:46 դիտում
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ևս 8 աճյուն՝ տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ