Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

Աննա Կոստանյան 16.08.2021 - 13:44
16.08.2021 - 13:44 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զաքիր Հասանովը Ստամբուլում մասնակցելու է IDEF-2021 պաշտպանական արտադրանքների միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսից բացի, ադրբեջանցի նախարարը թուրքական պաշտոնական շրջանակների հետ կունենա նաև մի շարք հանդիպումներ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ