Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 25.10.2023 - 19:17
25.10.2023 - 19:17 դիտում

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը: Այս մասին ԱԺ-ում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին կփորձենք պարզաբանումներ ստանալ ԵՄ մեր գործընկերներից։ Իհարկե որոշ հարցերի պատասխան նաև ունենք, բայց չէի ցանկանա շտապել գնահատականներ հնչեցնել։

Մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը», – նշեց Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ