Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելիս որոնք են Հայաստանի կարմիր գծերը․ պատասխանում է Արարատ Միրզոյանը

Աստղիկ Խաչատրյան 24.05.2023 - 19:48
24.05.2023 - 19:48 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելիս որոնք են Հայաստանի կարմիր գծերը։

«Երկու երկրների ղեկավարները (Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը,- խմբ․) միջազգային դերակատարների ներկայությամբ պայմանավորվել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ ՀՀ վարչապետն արդեն խոսել է 29,8 քկմ-ի մասին, և սա, անշուշտ, կարմիր գիծ է և Հայաստանի սահմանների ու դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը մեզ համար նույնպես կարմիր գիծ է»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի պատկերացնում, որ կարող է վերջնական կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, երկարատև խաղաղություն ունենալ Հարավային Կովկասում, եթե Լեռնային Ղարաբաղի հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը։

Ըստ Միրզոյանի՝ սրանք նույնպես կարմիր գծեր են։

Նա վստահեցրեց՝ բոլոր այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ