Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ

Աննա Կոստանյան 17.08.2021 - 16:59
17.08.2021 - 16:59 դիտում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին:

Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ