Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. Շուշիում վնասվել է պարսկական «Գոհար աղա» մզկիթը

Գոհար Ստեփանյան 1.11.2020 - 15:47
1.11.2020 - 15:47 դիտում
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։
Կեսօրին տարբեր զինատեսակներից՝ հիմնականում «Գրադ» և «Սմերչ» կայանքներից, թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։
Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ