Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Թաղավարդի ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ. վիրավորվել է ժամկետային զինծառայող. ԱՀ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 28.08.2021 - 23:08
28.08.2021 - 23:08 դիտում

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը: ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ