ԱԳՆ-ն հաստատում է՝ կա Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն

Աննա Կոստանյան 27.04.2023 - 16:28
27.04.2023 - 16:28 դիտում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ։ Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»,- «Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանի ԱԳՆ-ից ևս հանդիպման հստակ ժամկետներ չնշեցին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ