Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չի հաջողվել։
Այս մասին գրառում է արել թիվ 1 համասարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը։ Նա գրել է․«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»։