Օգոստոսի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Աստղիկ Խաչատրյան 13.08.2021 - 20:10
13.08.2021 - 20:10 դիտում

Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:

Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն է:

Կառավարության որոշմամբ՝ ԱԺ-ում նախագիծը կներկայացնի ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ