ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններ

Աստղիկ Խաչատրյան 30.04.2024 - 21:53
30.04.2024 - 21:53 դիտում

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից: Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Վարչությունը որոշել է.

1.Ստեղծել Գյումրու տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 11։00-ն։

Սահմանել, որ`

ա) Գյումրու ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 9 և Վերահսկողի 1 անդամից.

բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 23-ին և ավարտվում մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին.

գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 27-ին.

դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է մայիսի 28-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։

2. Ստեղծել Մասիսի տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։ Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։

Սահմանել, որ`

ա) Մասիսի ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 7 և Վերահսկողի 1 անդամից.

բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 10-ին և ավարտվում մայիսի 13-ին՝ ժամը 18:00-ին.

գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 15-ին.

դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունն սկսվում է մայիսի 16-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ