Ցավում եմ, որ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել.Արսեն Թորոսյան

Աննա Կոստանյան 11.02.2021 - 18:15
11.02.2021 - 18:15 դիտում

Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ, ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:

Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։

Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները հանդիպել են աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ, որից հետո ծնողներից Արսեն Ղուկասյանը նշել էր, որ Թորոսյանը ծնողներին ասել է, թե հինգ գերի բերել են, պետք է գոհ լինենք, որ այդ հինգին բերել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ