Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

6.06.2026 - 14:20 դիտում

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ այդ հարցում միջնորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները:

Կիևից հաստատել են. «Ռուսական գերությունից տուն է վերադառնում ևս 185 ուկրաինացի պաշտպան։ Նրանց հետ է նաև մեկ քաղաքացիական անձ», – հայտնել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինա վերադարձողների շարքում կան 2022 թվականից գերության մեջ գտնվողներ:

Նախորդ փոխանակումը իրականացվել էր մայիսի 15-ին՝ «205-ը 205-ի դիմաց» բանաձևով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ