Վարշավան հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ չէ գազը կիսել ԵՄ այլ երկրների հետ

25.07.2022 - 20:56 դիտում

Լեհաստանը մտադիր չէ Եվրահանձնաժողովի առաջարկով գազը կիսել եվրոպական այլ երկրների հետ։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։

«Այն, ինչ առաջարկել է Եվրահանձնաժողովը, գազային համերաշխության ինչ-որ նոր մեխանիզմ է։ Այն, ինչ անընդունելի է Եվրահանձնաժողովի առաջարկներում, նվազեցման մեխանիզմներ պարտադրելն է»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է նախարարի խոսքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը ռուսական գազի ամբողջական դադարեցումը համարում է «հավանական սցենար» և կոչ է անում Եվրամիության երկրներին նվազեցնել գազի սպառումը 15 տոկոսով։

Հունաստանը, սակայն, չի աջակցել Եվրահանձնաժողովի այդ առաջարկին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ