Կստեղծվի Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ

25.07.2022 - 20:59 դիտում

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ջանքերով Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նորընտիր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ընդունել է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշում: Այս մասին տեղեկացնում է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը:

Խորհրդարանի բարեկամական խմբերը Պորտուգալիայի և բարեկամ երկրների խորհրդարանների միջև երկխոսությունն ու գործակցությունը խթանող oղակներ են:

Նման կառույցները կարևոր դեր են կատարում խորհրդարանական գործունեության մեջ, մասնավորապես՝ միջխորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում, նաև ներառում են տեղեկության կանոնավոր փոխանակում և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերլուծություն քաղաքական, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում:

Այսպիսով, Միությունը ողջունում է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը, որի գործունեությունը հաստատաբար ավելի կամրապնդի Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

Ուրախալի է այն փաստը, որ Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ