Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ապահովել են ուսումնական գործընթացի վերսկսումը Ստեփանակերտի №2 միջնակարգ դպրոցում:
Մարդասիրական ականազերծման ռուսական կենտրոնի մասնագետները ստուգել են դպրոցի շենքը և հարակից տարածքը պայթյունավտանգ նյութերի առկայության առումով, իսկ Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնն ապահովել է էլեկտրաէներգիայի և ջեռուցման վերականգնումը, ինչպես նաև դպրոցական անհրաժեշտ գույքի և պարագաների անվտանգ առաքումը:
Բացման արարողությանը ներկա էին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներ, տեղական վարչակազմի ներկայացուցիչներ և դպրոցի աշակերտներ:
Ռազմական գործողությունների բռնկման պատճառով սեպտեմբերի վերջին փակվելուց հետո դպրոցը վերաբացվել է: Առաջիկայում, ռուս խաղաղապահների աջակցությամբ, նախատեսվում է բացել այլ ուսումնական հաստատություններ: