Ղարաբաղում չորս ադրբեջանցի է մահացել ականի վրա ավտոմեքենայի պայթելու հետևանքով

Աննա Կոստանյան 28.11.2020 - 18:06
28.11.2020 - 18:06 դիտում

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հստակեցրել է, որ Ղարաբաղի Ֆիզուլի շրջանում հակատանկային ականի վրա ավտոմեքենայի պայթելու հետևանքով չորս մարդ է մահացել:

Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հաղորդել էր հինգ մարդու մահվան մասին:

«Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15.20-ին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մահերրամ օղլուն, Հաջիև Ֆիրուդին Մահերրամ օղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրին օղլուն և Ադիլզադե Զիբեյդա Շաքիր գիզին զոհվել են Ֆիզոլիի Աշաղի Սեյդահմեդլի գյուղի տարածքում՝ հակատանկային ականի վրա Toyota մակնիշի մեքենայի (90-BL-558) պայթելու հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում է, որ դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և մարմինները, նշանակել դատաբժշկական փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ:

Փաստոի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ