Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ

Հրաչ Սահակյան 1.12.2020 - 20:26
1.12.2020 - 20:26 դիտում

Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է կմնա Կապան համայնքի տարածքում»,- ասված է գրառման մեջ:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ
հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ