Պուտինը և Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հարցը

28.12.2024 - 17:06 դիտում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ:

Կրեմլից հայտնում են, որ մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր:

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ