Շվեյցարիան արգելել է Դանիային Piranha III զրահամեքենաներ ուղարկել Ուկրաինա

1.06.2022 - 21:36 դիտում

Շվեյցարիայի իշխանությունները Դանիային թույլ չեն տվել Ուկրաինային փոխանցել շվեյցարական արտադրության Piranha III 20 զրահամեքենա: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է SRF հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Դանիական իշխանությունները խնդրի վերաբերյալ պաշտոնական հարցում են ուղարկել Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական ​​քարտուղարությանը (SECO) և մերժում են ստացել»,- նշում է SRF-ը:

SECO-ն նման որոշման պատճառ է համարել երկրի չեզոքությունը և շվեյցարական օրենսդրությունը։

SRF-ն ընդգծում է, որ Դանիան շվեյցարական զրահամեքենաները գնելիս պարտավորվել է դրանք չփոխանցել երրորդ կողմին՝ առանց Շվեյցարիայի թույլտվության։

Ապրիլին, Շվեյցարիայի իշխանությունները Գերմանիաին թույլ չեն տվել Ուկրաինա ուղարկել շվեյցարական արտադրության զինամթերք՝ «Գեպարդ» ինքնագնաց զենիթային համակարգերի համար, որոնք Բեռլինը մտադիր է փոխանցել Կիևին։

SRF-ը միաժամանակ նշել է, որ շվեյցարացի քաղաքական գործիչների շրջանում այս հարցում տարբեր տեսակետներ կան։ Շվեյցարիայի Դաշնային խորհրդում և խորհրդարանում առաջարկներ են արվել եվրոպական պետություններին շվեյցարական զենքի փոխանցում թույլ տալ որոշակի պայմաններով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ