«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 8.06.2026 - 02:44
8.06.2026 - 02:44 դիտում

Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կուսակցության կենտրոնական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։

ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է ՀՀ հարատևությունը, զարգացումը․ «Ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ