Շվեդիայի իշխանությունները ահազանգել են՝ ավելի շատ բանտարկյալ կա, քան բանտերում տեղ

1.06.2022 - 21:42 դիտում

Շվեդիայի բանտերում բավարար տեղեր չկան ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար՝ հայտարարել է երկրի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը: Դեֆիցիտի պատճառը քրեական օրենսդրության խստացումն է։

«Մենք ունենք ավելի շատ բանտարկյալներ, քան բանտերը կարող են տեղավորել: Մենք պետք է հնարավորինս արագ լուծենք ուղղիչ հիմնարկների զբաղվածության հարցը»,- նախարարի խոսքերը մեջբերում է Շվեդական ռադիոն։

Յոհանսոնի խոսքով՝ 2021 թվականի դեկտեմբերին Շվեդիայում խստացվել է հակաահաբեկչական օրենսդրությունը։ Ըստ այդմ՝ ահաբեկչական գործունեության կոչերի, դրա ֆինանսավորման, նոր զինյալների հավաքագրման և պատրաստման համար նախատեսված է երեք տարվա ազատազրկում՝ ներկա երկուսի փոխարեն։

Յուհանսոնը նշել է, որ այժմ ազատազրկման ավելի երկար ժամկետներ են նախատեսված ոչ միայն ահաբեկչական բնույթի, այլև այլ ծանր հանցագործությունների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ