Շոլցը տարակուսած է Շտայնմայերին ընդունելու Կիևի մերժումից

13.04.2022 - 21:08 դիտում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը RBB ռադիոկայանի եթերում ասել է, որ դեռ մտադիր չէ այցելել Ուկրաինա: Նա այցով Կիևում էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից առաջ:

Շոլցի համար անհասկանալի է Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունելու՝ Կիևի մերժումը։

Կանցլերը «ապշեցնող» է համարել այն փաստը, որ Շտայնմայերի այցը հավանություն չի ստացել ուկրաինական իշխանությունների կողմից, մինչդեռ դաշնային նախագահն ինքն է «ցանկացել գնալ» Կիև։

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ