Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ

29.06.2022 - 19:04 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։

«Արհովշին» ընկերությունը կառուցում է մայթեր, ջրահեռացման համակարգը, 200 գծամետր հատվածում կիրականացվի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում և նոր ծածկի տեղադրում։ Շինարարական աշխատանքների ժամկետն է 6 ամիս։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ