Մոսկվայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 29.06.2022 - 18:13
29.06.2022 - 18:13 դիտում

Մոսկվայի Կաշիրսկոյե խճուղում ավտոմեքենայի անվադողերով մեծ պահեստ է այրվել։ Հրդեհի տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։

Հրդեհի մակերեսը 500 մետր է։ Մոսկվայի տարբեր հատվածներից տեսանելի է հրդեհված պահեստից խիտ սև ծխի սյունը։ Պարբերաբար պայթյուններ են լսվել։

Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։ Նախնական տվյալներով՝ սկզբում հրդեհ է բռնկվել աղբակույտում, և միայն դրանից հետո կրակը տարածվել է անվադողերով պահեստի վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ