Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը:
Պաշտոնյան, համապատասխան գրառմամբ, այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:
«Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության կառուցում և երկխոսություն»,-գրել է Շառլ Միշելը:
Մինչդեռ Կրեմլի կայքում թեմայի առնչությամբ նշվում է հետևյալը.«Դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»: