Միրզոյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

1.03.2024 - 22:47 դիտում

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ