Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

1.03.2024 - 22:02 դիտում

Թուրքիայի Քահրամանմարաշում՝ երկրի հարավ-արևելքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին էլ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով: Այն զգացվել էր նաև Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ