Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է. ՀՀ նախագահ

Աստղիկ Խաչատրյան 13.12.2022 - 21:17
13.12.2022 - 21:17 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Էքզիստենցիալ սպառնալիքների առջև կանգնած Արցախի ժողովրդի համար հերթական մարտահրավերի 2-րդ օրը: Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,- գրել է ՀՀ նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ