ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Աստղիկ Խաչատրյան 13.12.2022 - 21:25
13.12.2022 - 21:25 դիտում

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

«Եվրամիությունը մտահոգությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

Միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումները տառապանք են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար մտահոգություններ։ Բոլոր այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:

Եվրամիությունը զսպվածության կոչ է անում և պատրաստ է նպաստել իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակի հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ