Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։
Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանում կգործարկվի Firebird ընկերության 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը տարածաշրջանում ամենամեծն է լինելու: Ծրագրի 2-րդ փուլը գործարկելուց հետո ներդրումների ծավալը կկազմի մոտ 5 միլիարդ դոլար։ Այդպիսով՝ Հայաստանը կներառվի ոլորտում առաջատար աշխարհի 5 երկրների ցանկում և կդառնա արհեստական բանականության համաշխարհային հանգույց:
