Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

5.07.2021 - 09:10 դիտում

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը: Օրը ոչ աշխատանքային է: Մայր օրենքն արդեն 26 տարեկան է: 1995 թվականի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները:

2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով՝ մեր երկիրն անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ