Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրում թե՛ խորհրդային տարիներին, թե՛ դրանից հետո հակակարկտային կայան չի եղել: Բնակիչների խոսքով՝ ամեն տարի հողի հետ կռիվ են տալիս, մշակում՝ հուսալով, որ կարկուտ չի գա: Այնուամենայնիվ, այս տարի բնակավայրը կարկուտից անմասն չի մնացել: