Հերթական ջրային փոսալցումները. ահազանգում է Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը

Աննա Կոստանյան 31.05.2022 - 12:36
31.05.2022 - 12:36 դիտում

Գյումրի համայնքի ավագանու անդամ Արման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջի մրջոցով ահազանգում է այն մասին, որ փողոցաշինական աշխատանքներն ընթանում են նորմերին ոչ համապատասխան: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հերթական ջրային փոսալցումները. լավ ինչքա՞ն կարելի է, Ղանդիլյան փողոցում վնասված խողովակաշարի պատճառով փողոցի մի հատվածով ջուր է հոսում, չեմ կարող ասել` բնակիչները ահազանգե՞լ էին, թե՞ ոչ, բայց փաստացի վթարը ուսումնասիրող կամ վերականգնողական աշխատանքներ կատարող մարդ չտեսա, դրան զուգահեռ` փողոցում կատարվում էին փոսալցման աշխատանքներ և իմ աչքի առաջ ջրով մասնակի լի փոսի մեջ լցրին ասֆալտը, ճշտող հարցին ի պտասախան` փորձեցին արդարանալ, բայց ես իմ աչքի տեսածին եմ հավատում, փորձեցի հասկանալ, թե ի՞նչ կազմակերպություն է անում և ո՞ր կազմակերպության աշախտողներ են, ասացին, որ քաղաքապետարանի(բնակամաբար, համայնքապետարանը նման գործառույթ չի իրականացնում) չասացին, թե ով է իրենց վերադասը, բայց ինձ հորդորեցին դիմել քաղաքապետարան 😅
Երբ հասկացան, որ այդքան հեշտ ինձնից չեն պրծնի` սկսեցին հետաքրքրվել, թե ո՞վ եմ ես, արդյո՞ք թաղի բնակիչ եմ, երբ ասացի` չէ, զարմացան, թե բա ինչի՞դ է պետք, օրինակ բերեցի, ասելով, որ եթե ձեր թաղում նման բան լիներ` դուք կշարունակեի՞ք գործը, թե՞ հետամուտ կլինեիք, որ նախ վերացվի ջրի արտահոսքը ի պատասխան` «‎ախպեր եթե մեր մայլեն էղներ, սաղ պառյադկի կկազմակերպեի». հարգելի համաքաղաքացիներ ջան, վերջապես դուրս եկեք այդ «‎քուչի, մայլի, շենքի, պադեզդի տղա» հոգեբանությունից, հասկացեք, որ քաղաքի տերն էլ եք դուք, երկրի տերն էլ դուք և սրտացավ մոտեցեք էս երկրի ամեն մի սանտիմետրին»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ