Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «թեթևություն է զգում» Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնության հետ կապված, սակայն պնդում է, որ հակամարտության լիարժեք լուծման շուրջ անհրաժեշտ է բանակցություններ վարել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Թեթևությամբ ի գիտություն ընդունեցինք կնքված համաձայնագիրը: Այժմ անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել մարդասիրական վատ վիճակում հայտնվածներին օգնություն ցուցաբերելու համար»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ լուծման համար հանգամանալից բանակցություններ սկսել: Բուրգերը հավելել է, որ Գերմանիան «ուղեկցելու է» այս գործընթացը: