Ալիևը հայտարարել է, թե Բաքուն «վնասի փոխհատուցում» կպահանջի Երևանից

Աննա Կոստանյան 11.11.2020 - 17:48
11.11.2020 - 17:48 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ալիևը տեղեկացրել է, որ այդ նպատակով միջազգային փորձագետների են ներգրավելու: «Արդեն տրվել է հրաման՝ պատճառված վնասը հաշվարկելու համար, որպեսզի դրա գրանցումը ապահովվի: Խմբերն արդեն մոբիլիզացվել են, միջազգային փորձագետներ են հրավիրվելու: Միջազգային փորձագետների մասնակցությամբ ողջ նյութական և բարոյական վնասը հաշվարկվելու է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ դիմում է ներկայացվելու միջազգային դատարան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ