Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը

Աննա Կոստանյան 15.06.2021 - 14:50
15.06.2021 - 14:50 դիտում

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են «Հայաստան» դաշինքից:
Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 14-ին հայտարարություն էր տարածել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունը հայտնելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ