Հայաստանի օդային տարածքում հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք է խոցվել

Աննա Կոստանյան 17.10.2020 - 18:28
17.10.2020 - 18:28 դիտում

Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ին, ժամը 16:30-17:45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում խոցել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա նաև հայտնել է, որ հակառակորդի ևս մեկ անօդաչու թռչող սարք խոցվել է Արցախի երկնքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ