Ադրբեջանական ԱԹՍ-ները հրթիռակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքներ Հայաստանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աննա Կոստանյան 17.10.2020 - 18:37
17.10.2020 - 18:37 դիտում

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ