Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Աննա Կոստանյան 15.06.2026 - 12:26
15.06.2026 - 12:26 դիտում

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ նկատելով, որ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։

Նշում են, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

«Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»` 29, «Հայաստան» դաշինքը՝ 12:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ