Հայաստանի նախագահը ցավակցել է Անկարային ու Դամասկոսին

Աննա Կոստանյան 6.02.2023 - 17:16
6.02.2023 - 17:16 դիտում

Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին երկրաշարժի զոհերի կապակցությամբ ցավակցել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Իմ անկեղծ ցավակցությունները Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների և անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ