Թուրքիան օդային միջանցք կստեղծի այլ երկրներից փրկարարների ժամանման համար

Աննա Կոստանյան 6.02.2023 - 17:19
6.02.2023 - 17:19 դիտում

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են հատուկ օդային միջանցք ստեղծելու մասին, որով այլ երկրներից փրկարարները կտեղափոխվեն երկրաշարժի շրջան։ Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում տեսանյութ է տեղադրվել, որում պատկերված է ԱԻՆ ինքնաթիռի տեղաշարժն աղետի գոտի։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտարարել էր, որ պատրաստ է փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ ուղարկել Թուրքիա, տեղական արտակարգ ծառայություններին օգնելու վերացնել Գազիանթեփ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները:

Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովն ասել է, որ 100 փրկարարներից բաղկացած խումբն արդեն պատրաստ է թռիչքի։

Թուրքական կողմին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ են դիմել նաև Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը և ԱՄՆ-ը։ Ադրբեջանի ԱԻՆ-ը պատրաստակամություն է հայտնել 370 փրկարարներից բաղկացած խումբ ուղարկել Թուրքիա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ